Արթիկում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` արտաքին զզնությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններնն ու քննիչները պարզել են որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր։