Ի՞նչ է Իրանը զգուշացրել ԱՄՆ-ին
Իրանի իշխանությունները դիվանագիտակա«ն ուղիներով ԱՄՆ-ին հայտնել են, որ չեն ցանկանում, որ Իսրայելի և «ՀԱՄԱՍ» շարժման միջև պատերազմի մասշտաբները սրվեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Ի պատասխան ԱՄՆ-ի՝ մենք ասացինք, որ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը տարածվի, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցման պատճառով, եթե Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչության դեմ հանցագործությունները չդադարեն, ապա հնարավոր է, ավելի լայն հակամարտությունն անխուսափելի լինի»,- ասել է նա բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
Ըստ Աբդոլլահյանի՝ «Վերջին 40 օրվա ընթացքում Իրանը և Միացյալ Նահանգները հաղորդագրություններ են փոխանակել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ամերիկյան բաժնի միջոցով»:
FT-ն նշում է, որ նախարարը բացառել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը։