Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ կասկածյալը ծագումով իրանցի է
Բաքվում կանխվել է Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է կանխվել։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։
Ըստ տեղեկությունների՝ 2023 թվականի նոյեմբերին Մ.Խ. Հուսեյնզադեն ահաբեկչություն իրականացնելու նպատակով փորձել է մուտք գործել Բաքվում գտնվող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում Հուսեյնզադեն բերման է ենթարկվել և զինաթափվել։
Իսրայելական Ynet հրատարակությունը գրում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կանխել են Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչության փորձ։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածը, ով փորձել է զենքը ձեռքին մտնել դեսպանատուն, ծագումով իրանցի է։