Ուկրաինական անօդաչու սարքերը գրոհել են Սմոլենսկի շրջանը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 8:00-ին կասեցվել է Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակվելու փորձը։
Ինչպես նշվում է ՌԴ պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ, ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Սմոլենսկի մարզի տարածքում` հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Նոյեմբերի 16-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայից հարձակումների հաճախակիացման հետ կապված՝ Կենտրոնական դաշնային շրջանի բոլոր շրջաններում ուժեղացվել է հակաօդային պաշտպանությունը, ինչպես նաև կարևոր օբյեկտների պարեկությունը։