Մարդը զբաղված ա, իյա՜, հիմա չի կարելի․ լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ ԵՊՀ ռեկտորին
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ հիմա գործողություններ են իրականացվում»։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա ԵՊՀ գլխավոր մասնաշենք հասավ պայթյունից հետո, երբ շենքի տարածքում բազմաթիվ լրատվամիջոցներ կային։
Այլ հարցերի Հովհաննիսյանը չպատասխանեց, փոխարենը նրան ուղեկցող տղամարդը սկսեց բղավել լրագրողների վրա. «Հանգստացեք երեխեք, չի կարելի հիա»։
Հարցին, թե ինչու չի կարելի, վերջինս բղավեց․ «Մարդը զբաղված ա, իյա»։