ԵՊՀ պայթյունը քիմիական նյութերի հետ կապ չունի․ ով է պայթյունից տուժած տղամարդը և ինչի հետևանքով է այն առաջացել
ԵՊՀ-ի քիմիայի մասնաճյուղի պայթյունը ընդհանրապես կապ չունի քիմիական նյութերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դեկանը։ Նա տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով մահացած տղամարդը տեխնիկական աշխատող է՝ Ժորան։ Նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել հոսանքի պատճառով։
NEWSPRESS.am-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն էլ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։
Ուսանողների շրջանում տուժածներ չկան։
Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք պայթյունի հետևանքով քիմիական նյութերից արտանետումներ չե՞ն եղել օդի մեջ։
Որոշ ֆակուլտետներում դասերը շարունակվում են։