ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Սիրիայի նախագահի ձերբակալության հրաման տրամադրելը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է Риа Новости-ն․
«Արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Ֆրանսիայի դատարանը Ասադին ձերբակալելու օրդեր է տվել 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով։