Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի մասշտաբների և դրա լուծման հնարավոր ուղիները, գրում են իրանական ԶԼՄ-ները։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի։ Պայմանավորվել են տարբեր մակարդակներում շարունակել խորհրդակցությունները։