Նոր ատոմակայանի ծրագիրը հանվեց
Նոր ատոմակայանի կառուցման ծրագրի նախագիծը կառավարությունն այսօրվա նիստի սկզբում օրակարգից հանվեց: Ըստ ծրագրի նախագծի՝ նախատեսվում էր, որ նոր ատոմակայնը պետք է կառուցվեր մինչև 2026 թվականը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ասաց, որ ծրագրի հաստատումը հետաձգվում է, քանի որ լրացուցիչ քննարկումների կարիք կա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն տվեց այս առաջարկին: