Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն այսօր աշխատում է Նովո-Օգարևոյում, և կեսօրվա սկզբին նա օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, մենք ձեզ կտեղեկացնենք թեմաների և մի շարք հանդիպումների, որոնք կլինեն ոչ հրապարակային»,- ասել է Պեսկովը։