Նեթանյահուն չի կարող մնալ վարչապետ․ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, «Yesh Atid» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել լքել իր պաշտոնը՝ չսպասելով «ՀԱՄԱՍ»-ի ոչնչացման գործողության ավարտին։ Այս մասին նա հայտարարել է N12 հեռուստաալիքի եթերում։
«Նեթանյահուն պետք է անհապաղ հրաժարական տա: Մեզ փոփոխություններ են պետք: Նեթանյահուն չի կարող մնալ վարչապետ»,- ասել է Լապիդը։
Նրա կարծիքով՝ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ երկար քարոզարշավ իրականացնել մի վարչապետի ղեկավարությամբ, որը կորցրել է բնակչության վստահությունը։
«Այս կառավարությունը չի գործում»,- հայտարարել է նա։