Պատմական ժամանակների պատմական բյուջե․ Փաշինյանն այսպես որակեց 2024թ պետբյուջեն
«2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է»։ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե բյուջեն պատմական է նրանով, որ ՀՀ քաղաքացին այսօր չի մնում հիվանդանոցների դռներին, կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա, ըստ վարչապետի, պատերազմի նախապատրաստութուն չէ, այլ՝ խաղաղության։
Նա բացատրեց, որ ժամանակները պատմական են, որովհետև Հայաստանը կանգնած է պետության ու պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ։
«Տնտեսական զարգացումն է Հայաստանի Հանրապետության պետական շահը ու բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այնմ, թե ինչքանով են համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին», - ասաց նա։