Արցախում մնացած հայ բնակիչների գրանցում կիրականացվի․ Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայություն
Ներկա պահին իրականացվում է Արցախում (-խմբ․) և մասնավորապես Ստեփանակերտում բնակվող հայազգի անձանց նախնական գրանցում։
Ինչպես գրում է APA գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ստեղծվել է ժամանակավոր շտաբ, և տեղեկատվությունը փոխանցվում է կենտրոնացված կարգով։
«Համապատասխան տեղեկությունը կտրամադրվի համապատասխան ժամանակ»,- ասել է ծառայության պետը։