Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարի նստավայրին
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նստավայրին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նստավայրին»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ նստավայրը ծառայել է որպես «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան ղեկավարների հանդիպման վայր։