Պաղեստինցիների մահը ինձ կոտրում է, բայց առաջնահերթն ինձ համար իմ ժողովրդի պաշտպանությունն է․ Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հարցազրույցներից մեկում ասել է, որ պաղեստինցիների մահը «կոտրում է իր սիրտը», սակայն նա առաջնահերթություն է տալիս իր ժողովրդի պաշտպանությանը: Այս մասին գրում է Financial Times-ը։
«Ես մտածում եմ պաղեստինցիների մահվան մասին... դա կոտրում է իմ սիրտը: Բայց ես երբեք չեմ մոռանում, որ իմ առաջին առաջնահերթությունը մեր ժողովրդին պաշտպանելու համար անվտանգության ապահովումն է», - ասել է քաղաքական գործիչը Financial Times-ին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ չափազանց շատ պաղեստինցիներ են զոհվել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է անել հնարավորը, որպեսզի իրեն չվնասեն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Մարգարեթ Հարիսը ճեպազրույցում ասել է, որ Գազայի առողջապահական հաստատությունների վրա հարձակումների հաճախականությունը աննախադեպ է հակամարտությունների պատմության մեջ: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին ասել է, որ իսրայելական բանակը կգնա «ցանկացած տեղ, որտեղ ահաբեկիչներ կան, ցանկացած ենթակառուցվածք»։