Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել «լավ վարքի համար»
Օգյուն Սամասթը, ով 2007 թվականի հունվարի 19-ին թերթի շենքի դիմաց զինված հարձակման ժամանակ սպանել էր «ԱԿՈՍ» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ազատ է արձակվել Բոլուի տիպի F բանտից, որտեղ տեղափոխվել է փետրվարին՝ պայմանական ազատ արձակման շրջանակներում։
Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։
Ըստ DHA-ի՝ 16 տարի 10 ամիս անազատության մեջ գտնվող Սամասթը մեկ տարի առաջ ավարտել է իր պատիժը «լավ վարքի համար պայմանական ազատ արձակման» պայմանով։