ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ
Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի նավթային հատվածի դեմ։
Այս մասին Bloomberg-ին ասել է Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության գծով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը։
«Մենք պատրաստվում ենք կիրառել այդ պատժամիջոցները»,- ասել է Հոխշտեյնը՝ հավելելով, որ Իրանի նավթի արտահանումը կազմում է օրական ավելի քան 1 միլիոն բարել, և այդ «թվերը կնվազեն»: