Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով
Քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։
«Ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ, 116-118-րդ, 306, 311-րդ հոդվածներով` դատարանը որոշում է կայացնում Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարաձգել 3 ամիս ժամկետով»,- ասաց դատավորը:
Պաշտպան Տիգրան Աթանեսյանը խնդրեց նիստը հետաձգել, դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 24-ը ժամը 15:00-ն: