ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակին
Հասարակություն

Նարեկը 4-5 տարի է` հետապնդումների մեջ է, երբ ուզեր, կգնար Հայաստանից, նա չի գնալու, Նարեկի տեսակն այնպիսին է, որ նա երբեք չի գնալու, չեն կարող ստիպել, որ գնա. Աթանեսյան

Բռնության կոչի մասին հոդվածը մուտք էր գործել նախկին քրեական օրենսգիրք 2020 թվականին, և Նարեկ Մալյանն այդ հոդվածն  անվանում է իր անվան հոդված: Այս մասին այսօր դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

«Սորոսականները ՔՊ-ականների հետ միասին որոշեցին ստեղծել մի քրեական նորմ, որպեսզի Նարեկի նման մարդկանց փորձեն լռեցնել: Մենք ականատես ենք դասական քաղաքական հետապնդման, խայտառակություն է իրավաբանության տեսակետից, պարզապես հաշվեհարդար է, գործող իշխանությունը, քանի որ հասկանում է, որ գործել է ազգային դավաճանություն և բերել է մեզ ազգային աղետի, բոլոր կարմիր գծերը անցած` ի՞նչ պետք է անի` պետք է լռեցնի բոլորին, որպեսզի փորձի զսպել արդարացի զայրույթը և այս գործը դրա վառ ապացույցն է»,- ասաց փաստաբանը: 

Ինչ վերաբերում է ՔՕ-ում գտեղ գտած նորմին, ապա Աթանեսյանն այն որակեց խայտառակություն. «Ասում է,օրինակ, բռնության կոչ` կապված մի խումբ անձանց քաղաքական և այլ հայացքների հետ: Սա ի՞նչ է նշանակում, որ, օրինակ, «Գորշ գայլերի» կողմնակիցները պաշտպանվում են այդ հոդվածով, պեդոֆիլները, եթե ակումբ ունենան, պաշտպանվում են այդ հոդվածով: Այսինքն` սորոսական երազանք է` ստոր հատկություններով մարդկանց պետք է պաշտպանես, որպեսզի իրենց թույնը տարածեն հասարակության մեջ: Այդ խմբերը պաշտպանվում են օրենքով, ու դու չես կարող նրանց քննադատել: Դա աննորմալություն է: Խումբը պետք է լինի իրավաչափ, խմբի շահերը պետք է լինեն իրավաչափ, ընդունելի և բարոյական, որպեսզի նոր պաշտպանվեն»,- ընդգծեց փաստաբանը: 

Խոսելով հենց Նարեկ Մալյանի մասին, ապա Աթանեսյանը նշեց, որ Մալյանը խոսքն ուղղում է ՔՊ-ականներին, բայց ոչ թե որպես կուսակցություն:

«Ի՞նչ է նշանակում ՔՊ. ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ինչ-որ կուսակցության անդամ են, այլ այն պատճառով, որ այդ կուսակցությունը, լինելով իշխանություն` հանձնել է Արցախը, սպանդի է տարել հայորդիներին, բերել է ազգային աղետ, պետականության կորստի վտանգ, այսինքն` սա է նրանց խմբային շահը, և Նարեկի քննադատական խոսքն ուղղված է դրան: Ընդունենք, որ եթե սա է իրենց շահը, իսկ դա այդպես է, ի՞նչ քննադատական խոսք, բացի վիրավորանքից, հայհոյանքից, և արդարացված բռնությունից, ոչինչ չի հասնում նման տիպի մարդկանց: Այսինքն` խոսքը չի վերաբերում ՔՊ-ի ծրագրում գրվածին, որ 2050 թվին մենք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ենք դառնալու և Նարեկը դրան է դեմ, դեմ է այն ամեն ինչին, ինչին մենք բոլորս ականատես ենք: Այսինքն` խոսքն ուղղված է դրանց, իրենք մեկնաբանում են ինչպես ուզում են, և ունենք այն, ինչ ունենք: Մարդուն կալանավորել են` կալանքի որևէ հիմք չունենալով, քրեական հետապնդումը` մի կողմ, ինչո՞ւ են կալանավորել: Նարեկը 4-5 տարի է` հետապնդումների մեջ է, երբ ուզեր, կգնար Հայաստանից, նա չի գնալու, Նարեկի տեսակն այնպիսին է, որ նա երբեք չի գնալու, չեն կարող ստիպել, որ նա գնա»,- նկատեց նա: 

Փաստաբանը հիմարություն համարեց հայտարարությունը, թե Նարեկ Մալյանը կարող է կրկնել «հանցանքը», իսկ նման հայտարարություններ անողին անվանեց փարիսեցի և սրիկա: