Հայազգի սթենդափ արտիստ Գարիկ Հովհաննիսյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան
Հայազգի սթենդափ արտիստ Գարիկ Հովհաննիսյանին կրկին թույլ չեն տվել Վրաստան մտնել։ Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։
«Ինձ նորից թույլ չտվեցին մտնել Վրաստան... Ավաղ, ըստ երևույթին, նույնիսկ հայկական անձնագրով ես վտանգ եմ ներկայացնում ողջ երկրի ազգային անվտանգությանը»,- գրել է Հովհաննիսյանը։
Սա արդեն երկրորդ անգամն է, որ նրան մերժում են մուտքը Վրաստան։
Հովհաննիսյանին առաջին անգամ թույլ չեն տվել երկիր մուտք գործել 2022 թվականի հուլիսին։