ՌԴ և Եգիպտոսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են իսրայելա-պաղեստինյան պատերազմը
Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները, հաղորդում է Եգիպտոսի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Риа Новости-ն։
Երկրի ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել Գազայի հատվածում հրադադարի ուղղությամբ միջազգային ջանքերը։