Վիգեն Սարգսյանն ու նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կանչվել է գլխավոր դատախազության «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հարցերով վարչություն, իրեն պատկանող գույքի վերաբերյալ կատարված ուսումնասիրության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Դատախազություն է հրավիրվել նաև Վիգեն Սարգսյանի կինը` Լուսինե Գալաջյանը:
Թե ինչ գույքի մասին է խոսքը, հրապարակային ծանուցման մեջ չի նշվում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:
Սարգսյանն ու կինն իրավունք ունեք ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Նշվում է, որ նրանք կարող են ներկայանալ 2023թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին: