Հաջորդ տարին որոշիչ է լինելու․ Զելենսկիի գրասենյակ
2024 թվականը կրիտիկական տարի կլինի Ուկրաինայի համար: Այսպես է կարծում Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
«Շրջադարձը մոտենում է։ Հաջորդ տարին որոշիչ է լինելու»,- ասաց նա։
Երմակը նաև կոչ է արել արևմտյան երկրներին մինչև ձմռան սկսվելն Ուկրաինային ՀՕՊ լրացուցիչ համակարգեր փոխանցել։