Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Բորելի հասցեին
ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները, ով ոչ մի քայլ չի ձեռնարկել Հայաստանին խրախուսելու գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Ինչպես հայտնում է APA-ն՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ «մեր» երկրի ինքնիշխան տարածքներում 44-օրյա Հայրենական պատերազմ էր, և այս տարվա սեպտեմբերին իրականացվեցին շուրջօրյա «հակաահաբեկչական» միջոցառումներ։ Ադրբեջանը, օգտագործելով «օրինական» մեթոդներ, վերականգնեց «իր» ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում։
Այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի փորձերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։