Չելյաբինսկում ահաբեկչություն է կանխվել
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Չելյաբինսկի վարչական շենքերից մեկում կանխել են ահաբեկչություն, որը նախկինում ծրագրվում էր իրականացնել «ուկրաինական ազգայնական կազմակերպության գաղափարախոսության կողմնակիցը»։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԴԾ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը։
Ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է. ահաբեկչություն իրականացնելու համար նա ծրագրել է օգտագործել ինքնաշեն հրկիզվող նռնակներ։
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության փորձի հոդվածով։ Հանցագործության հանգամանքները պարզվում են։