Իսրայելական բանակը հայտնում է, որ մեկ միլիոն խաղաղ բնակիչ լքել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման արդյունքում ավելի քան մեկ միլիոն մարդ կարող էր լքել Գազայի հատվածի հյուսիսային հատվածը։ Ինչպոա գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիտեր Լերները։
«Ավելի քան մեկ միլիոն մարդ տարհանվել է հյուսիսային շրջաններից (Գազայի հատված) և գնացել հարավ», - ասել է նա:
Լերները հավելել է, որ հակամարտության սրման ժամանակ իսրայելցի զինվորականները խոցել են մոտ 15 հազար թիրախ։
Բացի այդ, անկլավում առգրավվել է ավելի քան վեց հազար զենք։