ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը
Ազգային ժողովում մեկնարկել են 8-րդ գումարման հերթական նստաշրջանի աշխատանքները:
Նախքան նիստը սկսելը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ հեռացած պատգամավոր Մաթևոս Աատրյանի հիշատակը:
Պատգամավորները ոտքի կանգնեցին, այնուհետ մեկնարկեց ԱԺ նիստը: