Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգով
Մամուլ

Արշակ Կարապետյանը Հյուսիսային պողոտայում գրասենյակ է բացել․  «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․ 

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մեկ ամիս առաջ հանդես եկավ ուղերձով, հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց իշխանությունների հասցեին և ազդարարեց քաղաքական շարժում սկսելու մասին։ Իշխանությունները, դատելով արձագանքներից, որոնք դեռ չեն լռել, խիստ անհանգստացան այս հայտնությունից: Ու չնայած այդ մի եզակի «բեմելն» էր, սակայն ՔՊ-ականները շարունակում են նրան պատասխանել: Օրերս էլ Անդրանիկ Քոչարյանը Հ1-ում անդրադարձավ` հիշելով, թե ինչի համար է նրան Սերժ Սարգսյանը ժամանակին ազատել ՊՆ հետախուզության պետի պաշտոնից, և չարախնդաց, թե Կարապետյանն ինչպես  հայտնվեց, այնպես էլ անհետացավ: Կարապետյանի համախոհ Գևորգ Գևորգյանն ասում է՝ Կարապետյանը չի անհետացել, ակտիվ աշխատանքներ է տանում՝ իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար: Ճիշտ է` դեռ չի վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Երևանում և ՀՀ որոշ մարզերում արդեն գրասենյակներ է բացել, կենտրոնական գրասենյակն էլ Հյուսիսային պողոտայում է։  

Հիշեցնենք․ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարած «Հանուն Հայաստանի փրկության շարժման» ակտիվ մասնակիցներից մեկն ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն է, ով շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում է նոր ստեղծվող շարժմանը, և ամեն ինչ անելու են՝ գործող իշխանություններին հեռացնելու համար։

«Շարժումն այժմ ձևավորման փուլում է, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պետական ոլորտի զարգացման մեր ծրագիրն է կազմվում։ Որպեսզի շարժումը հասնի հանգուցալուծման, պետք է լավ նախապատրաստվել, միայն հրապարակներ մարդկանց հանելով, բեմեր բարձրանալով, հայտարարություններ անելով չէ։ Ո՞ւմ է պետք մարդկանց փողոց հանել, հետո մարելը»,- երեկ ասաց նա։ Գևորգյանի համոզմամբ՝ պետք է դասեր քաղել անցած հինգ տարիների ձախողված փորձերից․ «Հիմա գրասենյակներ են բացվում, ծրագրեր կազմվում, որոնց մասին շատ շուտով կիմանաք։ Իրական մեծ թիմ, մարդիկ են աշխատում, ես կասեի՝ լավագույնները, որոնք ոչ միայն լավագույն մասնագետներ են, այլև հանուն մեր պետության նվիրված անձինք, և փորձելու ենք մեր տեսլականը ներկայացնել, թե ինչպես ենք տեսնում պետության և պետականության պահպանումը, անվտանգության, խաղաղության ձևավորումը, տնտեսության իրական զարգացումը»: Գևորգ Գևորգյանը, սակայն, համառորեն անուններ չի տալիս՝ ասելով, թե այդ մարդիկ իրենք կհայտարարեն․ «Շատերը հանրությանը հայտնի և նրա կողմից ընդունված մարդիկ են, և ամենակարևորը՝ նրանք մարդիկ են, որ առաջնորդվում են ոչ թե անհատներով, այլ՝ Աստծով»։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում է, իր առաջին տեսաուղերձն էլ Մոսկվայից էր ուղղել հայ հասարակությանը: Գ. Գևորգյանին հարցրինք․ «Դրսից հայրենիքի «փրկիչները» կարո՞ղ են լայն զանգվածների վստահությունը շահել»։ Նա ասաց, որ շուտով Կարապետյանը կվերադառնա Հայաստան, բացի այդ` մեծ սփյուռք ունենք դրսում․ «Այսինքն՝ սփյուռքն է՞լ չի կարող․․․ Ոչ, բոլորն այս գործում պետք է իրենց ներդրումն ունենան։ Մենք ամբողջ օրը նախաձեռնող խմբով այստեղ ենք հանդիպում-քննարկում, Արշակ Կարապետյանն այնտեղ՝ Մոսկվայում, և համատեղ միասնական ճակատ է ստեղծվելու, որի մասին ես արդեն ասել եմ՝ քանդելու ենք բոլոր սև ու սպիտակները և առաջնորդվելու ենք Աստծով, լինելու է համահայկական պայքար։ Մենք շոու չենք անելու, ձևական հայտարարություններ չենք անելու, մեր նպատակը երկրի փրկությունն է, այն, ինչի համար մարդիկ տարիներ շարունակ փողոց են դուրս գալիս, բայց Նիկոլը շարունակում է իշխել՝ ընդդեմ մեր պետական շահի։ Հետևաբար, պետք չէ շտապել, ավելի լավ է մեկ անգամ գործել և՝ վճռական»։

Մեր հարցին՝ չե՞ք ուշանա․ մինչև այս տեմպերով որոշեք պետությունն ու պետականությունը փրկել, կարող է ամեն ինչ ավարտված լինել։ Գևորգյանն ասաց․ «Մենք ուշացել ենք այն ժամանակ, երբ Նիկոլը եկավ իշխանության, իսկ հիմա պայքարը շարունակվում է, ու պետք է փրկել պետությունն ու պետականությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։