Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներ
Մամուլ

«Զեմլյա՞կ», թե՞ «դավաճան». Արծվիկ Մինասյանը մասնակցել է ՔՊ-ական պատգամավորի հոգեհանգստին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Պարզվում է, որ հանկարծամահ եղած ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը ընդդիմությունից մասնակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Իհարկե, ոմանց համար գուցե այստեղ որևէ արտառոց բան չկա՝ երկուսն էլ Արագածոտնի մարզից են, գրեթե «զեմլյակ»՝ մեկը Քուչակից, մյուսը՝ Ոսկեթասից: Բայց այստեղ, ամեն դեպքում, մի փոքրիկ խնդիր կա:

Թեպետ հայտնի ասացվածքն ասում է, որ հանգուցյալի մասին կամ լավը պետք է ասել, կամ ոչինչ… բացի իրականությունից, այդուհանդերձ, ընդհանրացնելով հարցը՝ հետաքրքիր է՝ հիմա, ըստ նույն խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության՝ ՔՊ-ականներն էլ դավաճան չե՞ն, Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդարանի աջակցությա՞ն էր հանձնում Արցախը, ի վերջո, 2018-ից առ այսօր տեղի ունեցածը նորմալ քաղաքական պրոցե՞ս է, երբ աշխատանքային ժամերին իշխանություն-ընդդիմություն կարելի է քննադատել միմյանց, իսկ երեկոյան ընկերություն անել, միմյանց ցավակցել ու մարդկային նորմալ հարաբերություններ պահպանել, ինչպես եղել է այդքան չարչրկված նախկինում: Իսկ եթե դավաճան չեն, ինչպես պնդում էր ընդդիմությունը հրապարակում, այլ նրանց շարքերում նույնիսկ «զեմլյակ»-ներ կային՝ մի՞թե չէր կարելի գտնել ճանապարհ ասելու՝ անուշ ախպեր, արի դու էլ էն պակաս ստորագրությունները լրացրու, վերջապես Փաշինյանի իմպիչմենթի հարց դնենք: Դժվար է, դաժան, բայց պահն անկեղծություն է պահանջում, որ շարքային քաղաքացուց մինչև քաղաքական ակտիվիստ իմանան՝ ո՞րն է այն կարմիր գիծը ՔՊ-ականների հետ հարաբերվելուց, գնալ-գալ կարո՞ղ է լինել, որ գոնե իզուր տեղն իրավիճակը սրտներին մոտ չընդունեն ու քրգործերի տակ կքեն՝ իշխանավորների երեսներին շխկացնելով որոշ արտահայտություններ:

Ինչևէ, հատկանշական է, որ Արծվիկ Մինասյանի այս քայլի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության, մասնավորապես՝ ՀՅԴ-ական պատգամավորներից որեւէ մեկը կարծիք չի հայտնել, թեպետ քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից սփյուռքահայ Հակոբ Պերպէրեանը սոցցանցում ուղիղ հարց է բարձրացրել. «Հարգելի Դաշնակցական ընկերներ, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ընկեր Արծվիկ Մինասյանը մասնակցել է դավաճանի հոգեհանգիստին: Իշխան Սաղաթելյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Գերասիմ Վարդանյան, Գառնիկ Դանիելյան, Արթուր Խաչատրյան, ի՞նչ կասեք դրա մասին»:

Հանուն արդարության՝ հավելենք նաև,որ թեպետ Արծվիկ Մինասյանի անունն ավելի շատ շրջանառվեց, սակայն հոգեհանգստին ներկաները պնդում են, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարությունից նա միայնակ չի եղել: Ավելին` խմբակցությունում քննարկվում է, թե այսօր մեկնարկող ԱԺ նիստին, որտեղ պետք է տեղի ունենա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու երդմնակալության արարողությունը` որպես նոր մանդատ ստանձնած պատգամավոր, ինչպե՞ս են արդարացնելու իրենց կողմից հոտնկայս մեկ րոպե լռությամբ Մաթևոս Ասատրյանի հիշատակը հարգելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։