Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներ
Մամուլ

Չորրորդ գյուղի կրակոցների կիզակետում պատահական մարդիկ չեն. ինչ կապ ունի խոշոր հարկատու «CPS Energy Grօup»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 9-ին Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ կանգնած չեն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակողը Հաղթանակ թաղամասում հայտնի Անտոշն է, որը, ըստ տարածված լուրերի, «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդու վարորդն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր: Հայտնաբերվել է նաեւ BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է եղել: Մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել եւ կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները:

Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, սակայն, ըստ ամենայնի, տարրական հրդեհային անվտանգության կանոնները չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը:

Հիշեցնենք նաեւ, որ «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007 թվականին։ «Սի Փի Էս Օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, «Սի Փի Էս» (CPS) ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի 100% բաժնեմասը:«Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սի Փի Էս Օիլ»-ը գրանցված են Երեւանի կենտրոնում գտնվող նույն հասցեում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: