Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ 500 միլիոն դրամ: Դա գումարի այն չափն է, որի հափշտակության համար մեղադրվում է նախկին նախագահը դիզվառելիքի գործով:
Սերժ Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ խնդրեցին հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար:
Դատական նիստը հետաձգվեց: