Մասիսում 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը
Զյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Մկրտության մեծ արարողության են պատրաստվում Մասիսում
140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը
7 կնքահայրերով ու 7 քահանաներով նոյեմբերի 14-ին Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ Կմկրտեն Արցախից
բռնի տեղահանված երեխաներին ` Մասիսի 7 Եկեղեցիներում` միաժամանակ Գլխավոր մեծ ու գեղեցիկ միջոցառումը նախատեսվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։
Սկիզբը` 13:00-ին։
Նախօրեին քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին Իսկ վերջում յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ»։