Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունն արդեն դուրս է եկել Գազայի հատվածի սահմաններից և տեղափոխվել Լիբանան․ Հաջիզադե
Գազայի հատվածում հակամարտությունն ընդլայնվում է դեպի Լիբանան։ Ինչպես հաղորդում է Tasnim-ին գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունն արդեն դուրս է եկել Գազայի հատվածի սահմաններից և տեղափոխվել Լիբանան։ Լիբանանը դարձել է դրա մի մասը, և հավանական է, որ բախումների մասշտաբները հետագայում միայն կընդլայնվեն։