Պուտինը կրկին կառաջադրվի՞ որպես նախագահի թեկնածու
Որոշում չկա այն մասին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը կրկին կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինին կրկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու մասին տարածված հայտարարությունները։
Նրա խոսքով՝ այս մասին դեռ որոշում չկա։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինի հանդիպումը Ռուսաստանի շրջանների ներկայացուցիչների հետ կկայանա չորեքշաբթի։