Ի՞նչ բանակցություններ են վարում Զելենսկին և Թրամփը
Կիևը փորձում է բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին գրում է Страна.܂ua-ն։
Այդ նպատակով ԱՄՆ է ժամանել ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Էրմակը։ Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Թրամփը ներկայումս ազդեցություն ունի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության վրա, որն արգելափակում է Ուկրաինային ֆինանսական օգնությունը։
«Ուկրաինական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Սպիտակ տանը, Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է Երմակը։