«Մեզ մոտ ֆորսմաժոր էր եղել»․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը վթարի էր ենթարկվել
«Պարոն քաղաքապետ, ներողություն եմ խնդրում, մեզ մոտ ֆորսմաժոր էր եղել»։ Այս մասին Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովսեփ Աղազարյանը, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հարցրեց, թե՝ Նոր Նորքը չունի՞ զեկույց։
Հովսեփ Աղազարյանը տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը վթարի էր ենթարկվել։
Սակայն պարզվեց Ավինյանը տեղյակ էր․ «Պարոն Աղազարյան, ենթադրվում էր, դուք պետք է ներկայացնեիք վարչական շրջանի ղեկավարի փոխարեն»։
«Համպատրաստից եմ ներկայացել»,- արձագանքեց Աղազարյանը։