Թբիլիսիում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիներ. հայտնաբերվել է զենք և պայթուցիկներ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են օտարերկրյա երկու քաղաքացու, ովքեր այժմ կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ։
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով Պետական անվտանգության ծառայությանը։
Ծառայության տվյալներով՝ վարձակալած մի շարք բնակարաններում, խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են տարբեր տեսակի էլեկտրոնային սարքավորումներ, օտարերկրյա պետության կեղծ անձնական փաստաթղթեր, պայթուցիկ նյութեր։
Բացի այդ, օտարերկրացիների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ռազմական զինամթերք և խլացուցիչ հրացան։
Ներկա պահին կատարվում է հետաքննություն։ Թե ինչ քաղաքացիություն ունեն բերման ենթարկված կասկածյալները, չի նշվում։