Կիևում ուժգին պայթյուններ են հնչել, տագնապը շարունակվում է․ Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքում պայթյունների մասին տեղեկությունը։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր ուկրաինական "Зеркало недели" հրատարակությունը։
«Մայրաքաղաքի ձախափնյա հատվածում ուժգին պայթյուններ են հնչել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատել են զենիթահրթիռային բալիստիկ ուժերը։
Տագնապը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում»,- տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքապետը։