Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Հասարակություն

Մամուռից ջուր ենք քամել խմել' չպատկերացնելով, որ կթունավորվենք. 4 օր սարերով ենք շարժվել, որ շրջափակումից դուրս գանք. հրաշքով ողջ մնացածները․  «Փաստինֆո»

«Ժամը 13։15 զանգը հնչեց, մտա աշխատասենյակ․ հրաման կար, պետք է մուտքագրեի։ Էդ պահին Մարտակերտից զանգեցին, թե՝ էստեղ կռիվ ա գնում․․․Դուրս եկա ու փոխտնօրենին ասացի երեխաներին անմիջապես տուն ուղարկեք։ Իմ՝ շենքից դուրս գալու պահին Չափարի ու Չարեքթարի վրա ընկան առաջին սնարյադները։ Վազելով մտա տուն, զինվորական համազգեստս հագա, զենքս վերցրեցի ու իջա գյուղամեջ, որ տեսնեմ՝ ոնց ենք ինքնակազմակերպվում, որ հասնենք տղաներին»,-սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակմանը հաջորդած զարգացումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, դպրոցի տնօրեն Արմեն Գասպարյանը։

Մինչ այդ, Գասպարյանի որդին արդեն դիրքեր էր հասել։ Չարեքթքարի դիրքեր բարձրանալու նրա առաջարկը չի ընդունվում գյուղի տղամարդկանց՝ այդ թվում գյուղապետի կողմից, փոխարենը որոշվում է, որ իրենց գյուղի տարածքում պիտի դիրքավորվեն։ Գասպարյանը, համոզված լինելով, որ անօգուտ է այդտեղ դիրքավորվելը և ավելի քան վստահ լինելով, որ թշնամուն պետք է թույլ չտալ իր զբաղեցրած դիրքից առաջ գալ, շտապում է Չարեքթքար, որտեղ 2020թ․-ի պատերազմից հետո բլոկ-պոստ էր դրվել, այսինքն՝ շփման գիծն էր անցնում։

«Որդիս էդ կողմերում էր արդեն։ Հաթերքի գումարտակից մի խմբի հետ շտապօգնության մեքենայով շարժվեցինք դեպի Չարեքթար։ Ինձ հետ եկավ նաև մեր մոտի ռուսական հենակետի հրամանատարը։

Հասել էինք համարյա գյուղ, էս տղան' ռուսների հենակետի հրամանատարը, իջավ մեքենայից, նստեց իրենց БТР-ը, որ էդ պահին Չարեքթարից իջնում էր, ու հետ գնաց Գետավան։ Ես կարողացա մինչև Չարեքթարի սկզբնամասում տեղակայված դիրքեր հասնել․ առաջանալ անհնար էր արդեն, թեժ մարտեր էին։ Էդտեղ կռվողներն էլ ասացին, որ դիրքը, որտեղ տղաս է, անհնար է հասնել։ Միացա պաշտպանությանը հենց էդ հատվածում։ Ադրբեջանցիները փորձում էին Չարեքթարն անցնել ու մտնել Գետավան։ Շուրջ երեք ժամ դիմակայեցինք, կարողացանք կանխել առաջխաղացումը։ Տանկերով էին գրոհում հիմնականում։ Էդ ընթացքում կապ են տալիս, որ մեր դիմացի դիրքերի տղաները շրջափակման մեջ են․ տղաս էլ էր իրենց մեջ․․․ Դիրքում, որտեղ ես էի, 7 հոգի կային․ որոշեցինք մի կերպ դիմադրել, մինչև գյուղը գոնե տարհանեն։ Մեկ էլ գյուղի սկբնամասում գտնվող մի տան վրա խփում են, ահավոր փոշի է բարձրանում․ հասկանում եմ, որ ուզում են թիկունք անցնել։ Տղաներին զգուշացնում եմ, որ ուշադիր լինեն։ Սրանցից (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) թե քանիսն են անցնում ճանապարհն ու թիկունքային հատվածում դիրքավորվում, չի երևում, բայց մի 16-17 հոգու վերացնում ենք։ Արդեն երեք կողմից շրջապատել էին մեզ, մնում էր մի ճանապարհ, որտեղով հնարավոր էր դուրս գալ։ Կապ ենք տալիս, որ հասկանանք կողքի դիրքերում ինչ վիճակ է․ պարզվում է, որ մերոնցից արդեն մարդ չկար․ բլոկ-պոստի տղերքը լրիվ զոհվել էին' բացի մեկից, մյուս դիրքերից էլ մի մասը զոհվել, մյուսներին էլ հաջողվել էր շրջափակումից դուրս գալ։ Որոշում ենք էդ միակ ճանապարհով՝ սարերով դուրս գանք, քանի որ 7 հոգով անհնար էր որևէ լուրջ գործողություն անել»,-պատմում է չորս պատերազմների մասնակիցը։

Գասպարյանի՝ տեղանքին քաջածանոթ լինելը, ինչպես ցույց է տալիս ընթացքը, ճակատագրական նշանակություն է ունենում նրա ու հետը գտնվող զինծառայողների համար։

Գետավանից կապ են տալիս, որ Չարեքթքարից թիրախավորժրել են գյուղը, «Գրադ»-ով խփում են անդադար ու արդեն մոտենում են իրենց։ Գիշերվա ժամը 1-ին թշնամին արդեն Գետավանն էլ է վերցնում։

«Դե, արդեն հասկանալի էր, որ լրիվ շրջափակման մեջ ենք։ Տղերքին ասում եմ' ինչքան կարողացանք, պիտի սարերով հեռանանք։ Հինազ կոչվող տեղամաս ունենք․ կապ են տալիս, թե մերոնցից մի խումբ դրա մոտ է․ պայմանավորվում ենք, որ դրա ներքեւով անցնող ճանապարհին միանանք իրար։ Մի 200 մետր էր մնացել, որ հասնենք, մեկ էլ նորից կապ են տալիս, թե' հետ գնացեք, թուրքերը հասել են ճանապարհին։ Նորից փոխում ենք ուղղությունը՝ ժայռերով դեպի «Ղալա» բերդ ենք շարժվում։ Գիշերվա ժամը երեքն էր մոտավորապես։ Քանի որ լապտերի լույսի վրա անօդաչուներն անմիջապես թիրախավորում էին, մթության մեջ պետք է կողմնորոշվեինք։ Չենք նկատում, որ ժայռը կտրվածք ունի․ գլորվում ենք․ տղաներից մեկի աչքը լուրջ վնասվում է․ կապում ենք ու շարունակում, ճար չունեինք»,-անցած փորձությունները վերհիշում է ազատամարտիկը։

Շրջափակումից դուրս գալու համար Գասպարյանն ու հետի վեց տղաներն ամսի 19-ից մինչև 23-ը սարերով են շարժվում։ Քանի որ արդեն ոչ մի կապ չկար՝ ռացիայի մարտկոցը նստել էր, բջջային կապ էլ չկար, ոչ էլ սնունդ ու ջուր ունեին, պետք էր մի կերպ դիմանալ։ Գասպարյանն առաջարկում է քարերի մամուռի վրա նստած եղյամից ջուր քամել, որ ծարավը մի քիչ հագեցնեն։

«Չգիտեի, որ էդ մամուռը թունավոր է․ խմում ենք ու էլ հետ տալ, էլ արյունահոսություն․ ստամոքսի խոց ունեմ, բացվում է․․․ Ամսի 24-ին նորից կապ են տալիս, թե Չափարում մի խումբ կա մերոնցից, գյուղի տարածքում էլ ադրբեջանցի չկա։ Գնում ենք դեպի Չափար։ Մինչ այդ, երեք ադրբեջանցու են լինում գերի վերցրած գյուղում գտնվող մեր տղաները, բայց հրամանատարությունից ասում են, որ բաց թողնեն։ Սրանք էլ գնում, իրենց վերևներին հաղորդում են, որ մենք գյուղում ենք։ Մեկ էլ կեսօրն անց մի 15-20 տեխնիկա է մոտենում Չափարին։ Դիրքավորվում ենք, չնայած արդեն զինամթերք չունեինք։ Սրանք գալիս են գյուղի ներքևի հատվածում կանգնում ու էլ առաջ չեն գալիս․․․ Հետո ռուսների հրամանատարը՝ մեր կողմի հենակետի, ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա, պետք է մերոնք իջնեն դիրքերից, զենքերը հանձնեն․․․Ամեն ինչ արդեն պարզ է դառնում … Էդտեղ սպասում ենք էնքան, մինչև Հաթերքից էլ են իջնում, զենքերը հանձնում ենք ու կալոնայով դուրս գալիս դեպի Ստեփանակերտ․․․․»,-պատմում է Գասպարյանը։

Մանրամասները՝ սկբնաղբյուրում