Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Հասարակություն

Եթե «ապացույցների հիման վրա ձերբակալում» նախագիծն ընդունվի, ապա քաղաքական իշխանությունը հնարավորություն կստանա քրեական վարույթի հետ առնչվող ցանկացածին անխոչընդոտ ձերբակալել․ քրեական իրավունքի մասնագետ

Երեկվա քննարկման ժամանակ տեղեկացա, որ գործադիր իշխանությունը (իրավապահ համակարգը), ձերբակալման առկա կարգավորումները շրջանցելու նպատակով, պլանավորում է Օրենքում նախատեսել ձերբակալման բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը՝ «ապացույցների հիման վրա ձերբակալում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:
 
«Սրան զուգահեռ, Օրենսդիրը հրաժարվել է արժեքավոր նորմից, ըստ որի՝ ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված և պաշտպանվում է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքով։
 
Եթե «ապացույցների հիման վրա ձերբակալում» նախագիծն ընդունվի, ապա քաղաքական իշխանությունը հնարավորություն կստանա, մարդկանց վարքագիծը վերահսկելու նպատակով, քրեական վարույթի հետ առնչվող ցանկացածին անխոչընդոտ ձերբակալել, մի քանի օր անց՝ ձերբակալվածին ազատ արձակել և մեղադրանք չներկայացնել՝ նրան անորոշ ժամկետով պահելով անորոշ կարգավիճակի մեջ․ նա այլևս չի համարվում արդարացված, ուստի ոչ ցանկալի վարքագծի դեպքում նրան՝ ցածր շեմի կասկածանքով մեղադրանք կներկայացվի և «նեոմացոյական» համակարգը նրան կկալանավորվի։
Այս ամենին զուգահեռ, խուլիգանության հանցակազմն այնքան լայն է մեկնաբանվում, որ օրինակ՝ դուռը ուժեղ ծեծելը, ամոթը կորցրած «Հրեշը», համարում է խուլիգանություն և դրա համար մարդ ձերբակալում (օրինակ՝ Դավիթ Սարգսյանի գործը)։
 
Այս փոփոխությունը ունի մեկ նպատակ՝ քրեական դատավարությունը պետական իշխանության ինքնասահմանափակման միջոցից կրկին վերածել հասարակությունը վերահսկելու ինկվիզիցիոն միջոցի։
 
Սա պետք է կանխել։
 
Նախ՝ հուսով եմ ՀՀ ազգային ժողովում կլինեն իրավունքի սկզբունքներով մտածող իրավաբաններ, ովքեր այդ նախագիծը կդարձնեն համակողմանի քննարկման առարկա և չեն խաբնվի իրավապահների՝ առաջին հայացքից ճշմարտանման, բայց հակաիրավական «փաստարկներով»։
Երկրորդ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտները, այդ թվում՝ փաստաբանները պետք է նախաձեռնեն ռազմավարական դատավարություններ՝ վիճարկելու օրենսդրի լռության սահմանադրականությունը՝ այնքանով, որ նա չի նախատեսել նորմ (ավելի ճիշտ՝ հրաժարվել է այն նորմից), ըստ որի՝ ձերբակալված, այնուհետև՝ ազատ արձակված անձին մեղադրանք չներկայացնելու դեպքում նա իրավունքի ուժով ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ»,- գրել է Ղամբարյանը։