Իտալիայի վարչապետը ԵՄ-ն համեմատել է խորտակվող Տիտանիկի հետ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Եվրամիության ղեկավարությանը համեմատել է Տիտանիկ խորտակվող նավի տախտակամածին նվագող նվագախմբի հետ:
«Եվրամիությունը նման է Տիտանիկի նվագախմբին: Մենք արդեն մեր բարեփոխումներն անցկացրել ենք և ի վիճակի ենք մեր ԵՄ գործընկերներին ասել` բարեկամներ, մենք կարող ենք փոխել այդ սխալ բյուրոկրատական մոտեցումը» ,- ասել է նա:
Ռենցին նաև ընդգծել է, որ եվրոպացի ղեկավարների մոտ չկա կոնկրետ ռազմավարություն: Նա առաջարկել է ԵՄ-ին առավել ռացիոնալ օգտագործել իր ռազմական և ֆինանսական հնարավորությունները: Մասնավորապես, խոսքը գնում է Ռուսաստանի հետ հաշտեցման, Լիբիա զորքեր ուղարկելու և սոցիալական կարիքների համար բյուջետային սահմանափակումների մասին: