Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգով
Մամուլ

Հայաստանին ոչինչ չի սպառնում, քանի որ Ռուսաստանը ոչ մեկին այլևս չի կարող պատժել. մեր իշխանությանն էլ ու անձամբ ինձ էլ ոչինչ չի կարող պատահել․ ուշագրավ մանրամասներ՝ փակ հավաքից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:

Ըստ այդմ, նշել է, որ, այնուամենայնիվ, դա լինելու է, բայց լուռ, «փափուկ», և որ շրջադարձն արդեն ընթացքի մեջ է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին այլևս չեն մասնակցելու, ԱՊՀ-ին՝ ևս, նաև տեղեկացրել է, որ այդ կառույցներին փոխարինողներ փնտրում են, ավելին՝ վստահեցրել է, որ կգտնեն։ Նա հայտնել է, որ երբ գտնեն, այդ ժամանակ էլ ուղղակի կհայտարարեն երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին: Նշել է, որ արևմտյան գործընկերներից կան շատ հետաքրքիր խոստումներ տարբեր ուղղություններով։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ գովել է իր՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմին՝ ասելով, որ ահռելի աշխատանք են արել ու անում, վստահեցրել է, որ արդյունքներն իրենց սպասել չեն տա։

Մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ մտահոգիչ հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ դաշինքում մնալն անիմաստ է, հավաստիացրել է, որ նրանք այլևս ոչ մեկի ոչնչով չեն կարող օգնել, թուլացած են պատերազմով, պատժամիջոցներով, այլևս նախկին որոշողը չեն: Դարձյալ մտահոգություններին ի պատասխան, ըստ մեր աղբյուրի, ասել է, որ Ռուսաստանից հեռանալու պարագայում Հայաստանին ոչինչ չի սպառնում, քանի որ նրանք ոչ մեկին այլևս չեն կարող պատժել. իրենց իշխանությանն էլ ու անձամբ իրեն էլ ոչինչ չի կարող պատահի, թիմը կարող է հանգիստ լինել: Նշվել է, որ մերթընդմերթ լարվածություն, հեռավար և տեղեկատվական գրոհներ հնարավոր են, բայց ավելին չի լինի, կարող են անգամ ուշադրություն չդարձնել, ինքը ևս այդպես է անում։ Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, մասնակիցները հանդիպումից դուրս են եկել մտահոգված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում