Պետք չէ երիտասարդներին ուղարկել խրամատներ զոհվելու․ Մասկը Զելենսկիին խորհուրդ է տվել Պուտինի հետ բանակցել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ելույթ ունենալով գիտնական և բլոգեր Լեքս Ֆրիդմանի փոդքաստում, կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դադարեցնել ուկրաինացի երիտասարդնորին խրամատներում ոչնչացնելը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Ֆրիդմանի հարցին, թե արդյոք Զելենսկին պետք է խաղաղ բանակցություններ սկսի Վլադիմիր Պուտինի հետ, Մասկը նշել է․ «Այո՛, ես նրան խորհուրդ եմ տալիս չուղարկել ուկրաինացի երիտասարդներին խրամատներում մեռնելու: Դա անելու կարիք չկա։ Անկախ նրանից՝ նա երկխոսություն կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե ոչ»:
Միլիարդատերը նախազգուշացրել է, որ իրավիճակն առաջնագծում և ուժերի հավասարակշռությունը զարգացել են այնպես, որ հարձակումը շարունակելը կհանգեցնի «զանգվածային զոհերի»։
«Պատմությունը բարեհաճ չի լինի նրանց նկատմամբ»,- ասել է Մասկը։