Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն «ՀԱՄԱՍ»-ին, այլ ոչ թե Իսրայելին․ Նեթանյահուն՝ Մակրոնին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի, ասել է, որ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու պատասխանատվությունը կրում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը, այլ ոչ թե Իսրայելը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նախկինում Մակրոնը կարծիք էր հայտնել, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածները ոչ մի հիմք կամ լեգիտիմություն չունեն, և կոչ էր արել դադարեցնել դրանք։
«Քաղաքացիներին հասցված ցանկացած վնասի պատասխանատվությունը կրում է «ՀԱՄԱՍ»-ը, այլ ոչ թե Իսրայելը»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել է վարչապետի գրասենյակը X սոցիալական ցանցում:
Վարչապետի խոսքով՝ Իսրայելն անում է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակչությանը չվնասելու և նրանց կոչ անելով լքել մարտական տարածքները, իսկ «ՀԱՄԱՍ»-ն անում է ամեն ինչ՝ թույլ չտալու նրանց տեղափոխել անվտանգ տարածքներ և օգտագործել որպես կենդանի վահան։
««ՀԱՄԱՍ»-ի կողմից այսօր Գազայում կատարված հանցագործությունները վաղը կիրականացվեն Փարիզում, Նյու Յորքում և ամբողջ աշխարհում: Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն «ՀԱՄԱՍ»-ին, այլ ոչ թե Իսրայելին»,- հավելել է Նեթանյահուն: