Ռուս-ուկրաինական հակամարտությունը փաստացի ավարտվել է․ ԱՄՆ ՊՆ նախկին խորհրդական
Ռուսաստանի և Ուկրաինայի զինված դիմակայությունը փաստացի ավարտվել է։ Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը գրել է X հարթակի իր հաշվում (նախկինում՝ Twitter):
Փորձագետի խոսքով՝ միջազգային հանրության ուշադրությունն այժմ կենտրոնացած է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում աստիճանաբար սկսել են դաշինք կազմել Իսրայելի դեմ։ Եթե իրադարձություններն այլ կերպ զարգանային, նման դաշինք երբեք չէր առաջանա։ Այնուամենայնիվ, որոշ երկրներ այժմ պատրաստ են վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ, ինչն «անհնար է անտեսել»։
«Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և [պաղեստինյան շարժման] ՀԱՄԱՍ-ի վրա, և նրանք տեսնում են բաներ, որոնք իրենց դուր չեն գալիս»,- ասել է Պենտագոնի նախկին խորհրդականը:
Նա հավելել է, որ միաժամանակ ուկրաինական հակամարտությունը փաստացի ավարտվել է։