Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներ
Մամուլ

Բաքուն ինքն էլ երբեք Արցախն Ադրբեջանի մաս չի համարել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նվիրված Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի նախագահության 30-ամյակին: Նյութում մեզ առավել հետաքրքրեց Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի թվի վկայակոչումը: Հղում անելով ադրբեջանական պետական կառույցների ներկայացրած պաշտոնական վիճակագրությանը՝ նշվում է, որ 2019 թվականի դրությամբ Ադրբեջանի տարածքում բնակվում էր ընդամենը 200 հայ: Մինչդեռ 1926 թվականին, ըստ այդ վիճակագրության, Ադրբեջանի բնակչության 62,1%-ը կազմում էին ադրբեջանցիները, իսկ հայերն ու ռուսները՝ համապատասխանաբար 12,2% և 9,5%:

Ավելին, ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովի 1999 թվականի տվյալների, Ադրբեջանում բնակվել է ընդամենը 378 հայ: Այսինքն, նույնիսկ Ադրբեջանի պետական մարմիններն են նշում, որ 2019 թվականի դրությամբ Ադրբեջանի տարածքում բնակվում էր ընդամենը 200 հայ, իսկ 1999 թվականի դրությամբ՝ 378 հայ: Դեռ մի կողմ, որ 2018 թվականի մարտին Ադրբեջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ ադրբեջանական մամուլը հեղեղված էր հոդվածներով, որոնց նպատակն էր ապացուցել, թե իբր երկիրը բազմազգ է, ու նույնիսկ ինչ-որ «30 հազար հայերի» թեզ էին առաջ տանում, բայց ընտրական ցուցակներում պեղել էին միայն մեկ հայի անուն: Փաստը մնում է փաստ, որ 1989-ին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 145 085, իսկ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում՝ մոտ 148 հազար մարդ:

Փաստացի, հենց «միջազգային իրավունքի ուժով իրեն պատկանող տարածքների մասին» միջազգային հարթակներում անընդհատ «ուղեղ լվացող» ադրբեջանական կողմն է իր պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ, հետևաբար այնտեղ ապրող հայերն էլ չեն հաշվարկվել իբրև Ադրբեջանի տարածքում ապրող հայեր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում