Պատանի սուսերամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի և Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյանը (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:
Նույն ձևում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել ՍոնաՊարսամյանը:
Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:
Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը: