Սպանել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի թոռնուհուն․ ԶԼՄ-ներ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի թոռնուհին զոհվել է Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով, գրում է պաղեստինյան Safa գործակալությունը, փոխանցում է Риа Новости-ն։
«Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելցի զինվորականները խոցել են Գազայի հատվածի ավելի քան 15 000 օբյեկտներ և այնտեղ մոտ 6 000 միավոր զենք առգրավել»-, հայտնել են ՑԱԽԱԼ-ի բանակի մամուլի ծառայությունից։
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, ավելի քան 27,4 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։