Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան
Սպորտ

Հիմա անզեն ինքնապաշտպանության՝ սամբոյի աշխարհի ուժեղագույնների հերթն է. ԿԳՄՍ նախարար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխարհի առաջնության մասնակիցներին, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Հայաստան ժամանած հյուրերին: Ժաննա Անդրեասյանը հաջող մրցելույթներ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին. «Կրկին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. դա նշանակում է, որ Հայաստանի մայրաքաղաքը ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ընդամենը վերջին երկու տարում այս մարզահամալիրում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր, սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները:

Հիմա անզեն ինքնապաշտպանության՝ սամբոյի աշխարհի ուժեղագույնների հերթն է. մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մարզաձևի հիմքում նաև հայկական կոխ ըմբշամարտն է, հետևաբար Հայաստանում այն ամենասիրվածներից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հիշատակել մարզաձևի հայ նվիրյալներին՝ աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանին, աշխարհի քառակի չեմպիոն Գորիկ Մանուկյանին և մեր մյուս մրցանակակիրներին:

«Հայաստանի պատվիրակներն այսօր էլ պատրաստ են ազնիվ մրցակցության մեջ մտնել աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած տղամարդկանց մարզական ու մարտական սամբոյի, կանանց մարզական սամբոյի ներկայացուցիչների հետ՝ բաղձալի մեդալների համար: Սիրելի՛ հյուրեր, բարով եք եկել մշակույթի ու արվեստի, գիտության ու սպորտի երկիր՝ Հայաստան: Հուսով եմ՝ կհասցնեք լինել նաև երկրի տեսարժան վայրերում ու սիրել Հայաստանը՝ որպես հյուրընկալ երկիր: Ցանկությունս է, որ մեր երկրից հեռանալիս կրկին վերադառնալու ցանկություն ունենաք»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Բացման արարողության ժամանակ պարային ու ակրոբատիկ շոու-ծրագրով ներկայացվել են սամբո մարզաձևի ավանդույթները, հայկական սամբոյի պատմությունը, որին հաջորդել է մասնակից ավելի քան 70 երկրների դրոշների շքերթը, այնուհետև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Խաղաղության մեդալով» է պարգևատրել Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Ի դեպ, «Խաղաղության մեդալը» պատրաստել է աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը FIAS-ի անունից ողջունել է տարվա գլխավոր մարզական միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս տարի սամբո մարզաձևը տոնում է իր 85-ամյակը, և այդ առիթով Հայաստան են ժամանել անվանի սամբիստներ աշխարհի տարբեր անկյուններից:

«Դուք ներկա եք իսկական մարզական տոնի այս հրաշալի մարզահամալիրում: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի ազգային օլիմպիական կմիտեին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ աշխարհի առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է Շեստակովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ընդգծել է մեր երկրում առաջին անգամ անցկացվող մեծահասակների աշխարհի առաջնության կարևորությունը:

Նշենք, որ սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: