ՕՊԵԿ-ը հունվարին մեծացրել է նավթի արդյունահանման ծավալները
ՕՊԵԿ-ը հունվարին նավթի արդյունահանման ծավալները մեծացրել է 131 հազար բարելով՝ հասցնելով օրական 32.33 մլն բարելի։ Այս մասին տեղեկացվում է կազմակերպության փետրվարյան զեկույցում:
Հունվարին նավթի արդյունահանման ծավալների աճ է նկատվել հիմնականում Նիգերիայում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում եւ Իրանում։
Աշխարհում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալները հունվարին աճել են օրական 0.3 մլն բարելով եւ կազմել 95.64 մլն բարել։